Ին՞չէՅոգան

 Ծնունդ առնելով Հնդկաստանում 5000 տարի առաջ` յոգան հանդիսանում էր հոգե-ֆիզիկական գիտության ճյուղ։ Այսօր արևմուտքում յոգայի պրակտիկան կենտրոնացած է ասանա կոչվող ֆիզիկական կեցվածքների, պրանայամա կոչվող շնչառականվարժությունների և մեդիտացիայի վրա։Սակայն միայն դա չէ, որ կա, ինչքանխորանում ես, այնքան հարուստ և բազմազան է դառնում այս ավանդույթը։ Յոգա բառը սանսկրիտից թարգմանաբարն շանակում է կապել, միացնել և հաճախ բացատրվում է որպես միություն, միավորում։ Ավանդական յոգայի նպատակն է իր իսկ սեփական անձի հետ միավորումը։ Մեր օրերում շեշտը դրվում է յոգայի հաղորդած առավելությունների վրա, ներառյալ՝զարգացած ֆիզիկական կազմվածք, մտավոր պարզություն, բարձր ինքնաճանաչողություն, լարվածության կառավարում և ընդհանուր բարեկեցություն։ Սակայն որոշ մարդիկ կարևորում են յոգայի հոգևոր լինելու ասպեկտը։

Յոգայի գեղեցկությունն իր բազմակողմանիության մեջէ, որը զբաղվողներին թույլ է տալիս կենտրոնանալ իրենց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր վիճակի, կամ այս երեքի համակցության վրա։ Յոգայի Կանոնավոր պարապմունքները շատ օգտակար են մարդու մարմնի և մտքի համար, այդ թվում՝

Օրգանիզմի տոնուսի բարձրացում և ամրացում՝ յոգայի կեցվածքների երկարատև պահումները բարձրացնում են ինչպես մկանունքի այնպես էլ ներքին օրգանների տոնուսը։

Ճկունության ավելացում՝ յոգայի կեցվածքների պահումները երկարացնում են մկանները, ջլերը և թույլ են տալիս դառնալ ավելի ճկուն։

Շնչառության բարելավում՝ յոգայի պարապմունքների ընթացքում խորը շնչելը բացում է կրծքավանդակը և ամրացնում ստոծանին։

Կենտրոնացման բարելավում՝ գիտակցաբար շարժվելը, երբ քաջատեցյակ ես քո մարմնի և շնչառություն պահանջներին, բերում են ուշադրության և կենտրոնացման զարգացմանը։

Նպաստում է թուլացմանը ՝ ձգման և շնչառության համակցությունը մեղմացնում է մարմնի լարվածությունը և հանգստացնում նյարդային համակարգն ու հուզմունքը՝ տալով թարմացման զգացողություն։

Առողջության բարելավում՝ բացի մարմինն և միտքը կրթելուց, յոգան մերսում և մարզում է գեղձերն ու օրգանները, արագացնում արյան շրջանառությւնը, բարելավում մարսողությունը և դուրս մղում տոքսինները՝ նպաստելով օրգանիզմի ընդհանուր առողջացմաանը։

Քաշի կարգավորում՝ անկախ ձեր քաշից դուք կարող եք զբաղվել յոգայով, ինչը ձեզ կօգնի լավ զգալ և միշտ գեղեցիկ լինել։ Յոգայով կանոնավոր զբաղվելը կօգնի փոխել ձեր մարմինը երկու ճանապարհով։ Առաջինը՝ վարժությունները անելիս կծախսվեն կալորիաներ (200-600 կալորիա ժամում), կբարձրանա մկանների տոնուսը և կբարելավվի ձեր կազմվածքը։ Երկրորդը՝ յոգան նաև առողջ ապրելակերպ է, ինչը պահանջում է հետևել առողջ սննդակարգի։ Եթե ուզում եք մոռանալ ավելորդ քաշի մասին, պետք է առողջ ապրելակերպ վարել, այն է՝ մարզվել և ճիշտ սնվել։

 Ինչպես սկսել՝ յոգայով զբաղվել կարող են բոլորը՝ տարեցներն ու երիտասարդները, աթլետներն ու ոչ աթլետները, տղամարդիկ և կանայք՝ անկախ կրոնից և դավանանքից։

Յոգան բոլորին է օգտակար։ Այսպիսով բարի գալուստ, միացեք մեզ և ինքներդ համոզվեք, թե ինչ կտա ձեզ յոգան Շունչի ընկերական և հանգիստ միջավայրում։