Շուշան Հովհաննիսյան, Յոգայի որակավորված ուսուցիչ
Շուշան Հովհաննիսյանն առաջին անգամ ծանոթացել է յոգայի ուսմունքի հետ 2004թ-ին Ամերիկյան Խաղաղության Կորպուսի կամավոր Պամելա Հոլմսի միջոցով: 2007թ-ին, մեկնելով Ռոչեսթեր, ԱՄՆ, անցել է Ուսուցիչների որակավորման դասընթաց <Այենգար» ոճի ուսուցիչ Ֆրանսուա Ռաուլի «Օուփն սկայ» յոգայի կենտրոնում: 2008թ-ից սկսած մասնակցում է Գաբլիելլա Ջիոբիլարոյի տարեկան սեմինարներին, որոնք կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում: 2011-ին Շուշանը մասնակցել է հայտնի ուսուցիչ Լորա Անթելմիի <Ոտմաթաթից մինչև կոնք> եռօրյա սեմինարին ԱՄՆում, որն ուղղված էր գոտկային,կոնքային խնդիրների հետ աշխատելու հմտություններին: Շուշանը 2014թ-ի հունվարն անցկացրել է Մինսկում,Բելոռուսիայում, վերապատրաստվել Այենգար դպրոցի հմուտ ուսուցիչների հետ: