ԿարդիոԲարր

Առաջին անգամ Շունչում

Շունչ կենտրոնը ներկայացնում է ԿարդիոԲարրե վարժությունների համակարգը

 Սա գերինտենսիվ վարժությունների համալիր է, որը ներառում է ուժային վարժություններ և փիլատեսի տարրեր, որի ընթացքում աշխատում են մկանների բոլոր խմբերը՝ ապահովելով թթվածնի ուժեղ ներհոսք, արյան շրջանառության և նյութափոխանակության կարգավորում, ավելորդ ճարպերի այրում, տոկունության ձեռքբերում:

Դասը բաղկացած է 4 խումբ վարժություններից

  1. Ձգումներ
  2. Խորեոգրաֆիա
  3. Ուժային վարժություններ (ծանրոց/гантели)
  4. Հանգստի պահ

 

Կհանդիպենք ամեն Երկուշաբթի և Հինգշաբթի 20:10

Դասը կվարի Լյուսի Մարտիրոսյանը

 

 

Առավոտյան Յոգա

Շիվանադա Յոգա սկսնակների համար

Յուրաքանչյուր Երեքշաբթի և Ուրբաթ 10:00-ին

Տևողությունը 1 ժամ 15 րոպե

Արժեքը 22 000 դրամ 10 դասի համար

 

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 010 53 99 64

Սննդակարգը ըստ Ավանդական Չինական Բժշկության (Անցած իրադարձություն)

Սեմինար դաս Սոնա Մնացականյանի հետ

Դասի տևողությունը 1 ժամ 30 րոպե

Արժեքը 3500 դրամ

Խնդրում ենք գրնացվել մասնակցության համար

 

Join Us

Դինամիկ Վինյասա (Անցած իրադարձություն)

Յոգայի հատուկ դաս Լոնդոնից ժամանած ուսուցիչ Արամի հետ

 

Տևողությունը 90 րոպե

Արժեքը 5000 դրամ

Դասը կլինի անգլերեն լոզվով

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել

 

ՄԵՋՔԻ ՑԱՎԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ (Անցած իրադարձություն)

Նանոր Պետրոսյանի հետ
Սկիզբը Մարտի 16-ից
Երկուշաբթի և Չորեքշաբթի, ժամը 19:45 


Յուրաքանչյուր դասի տևողությունը 1 ժամ 30 րոպե

Վճարը 22 000 դրամ 8 դասի համար

Join Us

«Թայձիցուան» (Անցած իրադարձություն)

Հատուկ դաս
Սոնա Մնացականյանի հետ

Տևողությունը 1 ժամ 15 րոպե

Արժեքը 3500 դրամ

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 010 53 99 64

Join Us

ՅՈԳԱՅԻ ԽՈՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ (Անցած իրադարձություն)

Հատուկ դաս
Շուշան Հովհաննիսյանի հետ


Հատուկ դասի ընթացքում մասնակիցները կծանոթանան Յոգայի համառոտ պատմությանը: Հատուկ անդրադարձ կլինի Փաթանջալիի §Յոգա սուտրաներ¦ աշխատությանն ու յոգայի 8 աստիճաններին: Դասի ընթացքում անդրադարձ կլինի յոգայի տեսակներին, ինչպես նաև ասանաների, պրանայամայի, մտավարժանքի գործնական մասին: 

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ապահովել յոգայի պատմության ու փիլիսոփայության հիմնարար գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են իրենց պարապմունքներն իմաստավորելու համար: Այն օգնում է մարդուն ճիշտ կողմնորոշվել Հաթա յոգայի տեսակի ընտրության և դիրքերի (որպես ֆիզիկական մարզանքի յուրահատուկ ձևի) վերաբերմունքի հարցում, չէ որ այն սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլոր տեսակի ֆիզիկական վարժանքներից և պահանջում է մտքի և մարմնի միության ուղղությամբ աշխատելու մեծ ներուժ: 

Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

Խնդրում ենք գրանցվել մասնակցության համար
Հեռ՝ 010 53 99 64, info@shoonch.com, Ամիրյան 28
Վճարը՝ 3500

Join Us

Եղի՛ր Հրեշտակ (Անցած իրադարձություն)

  Շունչ կենտրոնը կրկին  կազմակերպում է    Ամանորյա նվերների ակցիա  Գյումրու Ֆ. Նանսենի անվան Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 Գիշերօթիկ հաստատության  ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների համար: Եկե´ք մեր բաժինն  ունենանք և ուրախություն պարգևենք  այն  երեխաներին , ովքեր մեր կարիքն են զգում:

 

Մասնակցելու համար`

¨ Ընտրե´ք մի զարդարանք մեր տոնածառից:

¨ Վերցրե´ք երեխայի նամակն ուղղված Ձմեռ պապին:

¨ Բերե´ք նվերը Շունչ մինչև դեկտեմբերի 21-ը:

¨ Նվերը կփոխանցվի երեխաներին դեկտեմբերի 25-ին:

¨ Զարդարանքը նվեր է Ձեզ

¨ Նվերները 6-12 տ. երեխաների համար են:

 

Join Us

<<Ուսեր և պարանոց>> (Անցած իրադարձություն)

Հատուկ դաս

Շուշան Հովհաննիսյանի հետ

 Դեկտեմբերի 7-ին, կիրակի, ժամը՝ 13:30-ին 

Մեզանից շատերն այս օրերին վարում են նստակյաց կյանք: Օրվա մեծ մասը մենք նստած ենք համակարգչի դիմաց, ինչը զգալի լարվածություն է ստեղծում ուսերի, վզի շրջանում: Լարվածությունը շատ արագ վերածվում է ցավի, նույնիսկ` խրոնիկ ցավի: Միաժամանակ կարող են առաջանալ այլ առողջական խնդիրներ: Օրինակ, գիտենք, որ խրոնիկ գլխացավերի ու միգրենների մեծ մասի պատճառը ուսերի, վզի լարվածությունն է:

Այս դասի ընթացքում մենք պետք է աշխատենք վզի ու ուսի գերլարված մկանները թուլացնելու, ապա ձգելու ու ամրապնդելու վրա: Այս դասն ուղղված է նվազեցնելու գլխացավն ու ուսերի ցավը, կարող է կարգավորել արյան ճնշումը, նպաստել միգրենի թուլացմանը:

 

Խնդրում ենք գրանցվել մասնակցության համար էլ-փոստով կամ հեռախոսով:

Վճարը՝ 3500 դրամ :

Դասի տևողությունը 2.5 ժամ է:

 

 

Դետոքսիֆիկացիա (Անցած իրադարձություն)

Հատուկ Դաս Ռոլանդ Յակուբովի հետ

 

Դետոքսիֆիկացիան մի պրոցես է, որն ազատում է մարմինը վնասակար թույներից: Մեր օրգանիզմում առաջանում են ներքին թույներ, որոնք բարդացնում են նյութափոխանակությունը: Այնպես որ թույների կուտակումը մեր օրգանիզմում բնական երևույթ է:

Սեմինարի ընթացքում դուք կիմանաք պատճառները, թե ինչու է ժամանակակից կյանքում դետոքսիֆիկացիան անհրաժեշտ միջոց: Կքննարկվի և կտրվի դետոքսիֆիկացիան խթանող  հատուկ սննդակարգ, որն էլ կօգնի կիրառել դրանք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Ամենակարևորը Ռոլանդը կբացատրի, թե ինչպես ամրապնդել իմունային համակարգը և մաքրել մարսողական տրակտը: Դուք նմանապես կիմանաք, ինչպես համատեղել որոշակի մրգեր, բանջարեղեններ ու թեյեր:

 Տևողությունը 90 րոպե

Արժեքը 5000 դրամ

 

Join Us