Շուշան Հովհաննիսյան, Յոգայի որակավորված ուսուցիչ

 Շուշան Հովհաննիսյանն առաջին անգամ ծանոթացել է յոգայի ուսմունքի հետ 2004թ-ին Ամերիկյան Խաղաղության Կորպուսի կամավոր Պամելա Հոլմսի միջոցով: 2007թ-ին, մեկնելով Ռոչեսթեր, ԱՄՆ, անցել է Ուսուցիչների որակավորման դասընթաց <Այենգար» ոճի ուսուցիչ Ֆրանսուա Ռաուլի «Օուփն սկայ» յոգայի կենտրոնում: 2008թ-ից սկսած մասնակցում է Գաբլիելլա Ջիոբիլարոյի տարեկան սեմինարներին, որոնք կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում: 2011-ին Շուշանը մասնակցել է հայտնի ուսուցիչ Լորա Անթելմիի <Ոտմաթաթից մինչև կոնք> եռօրյա սեմինարին ԱՄՆում, որն ուղղված էր գոտկային,կոնքային խնդիրների հետ աշխատելու հմտություններին: Շուշանը 2014թ-ի հունվարն անցկացրել է Մինսկում,Բելոռուսիայում, վերապատրաստվել Այենգար դպրոցի հմուտ ուսուցիչների հետ: 

Զարինե Գրիգորյան, Յոգայի որակավորված ուսուցիչ

Զարինե Գրիգորյանն Աշտանգա յոգայի ուսուցչի որակավորում ստացել է 2009 թվականին` «Յակուբով յոգա ինստիտուտի» (Լոս Անջելես, ԱՄՆ) կողմից: Զարինեն սկսել է զբաղվել յոգայով  2004թ-ից : Առաջին ազդակ Զարինեի համար հանդիսացել է հնդկական փիլիսոփայության ուսումնասիրությունը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ուսանելու տարիներին : 2009թ-ին միացել է Շունչի արհեստավարժ ուսուցիչների թիմին :

Նանոր Պետրոսյան, Յոգայի որակավորված ուսուցիչ

ՆանորՊետրոսյանըորակավորվածյոգայիուսուցիչէ,  յոգայովսկսելէզբաղվել դեռևս 2002 թվականից: 2008 թվականին հունվարին մեկնել է Հնդկաստան և վերապատրաստվելՇիվանանդա  աշրամում: Վերադառնալունպեսսկսելէդասավանդել Շիվանանդա Յոգա <<Շունչ>> կենտրոնում:  

Լյուսի Մարտիրոսյան, Փիլատեսի որակավորված ուսուցիչ

Լուսին Մոսկվայում (Ռուսաստան) կրթություն ստացած պրոֆեսիոնալ բալետի պարուհի է։ 2002 թվականին, պարելով Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի բեմում, նա ավարտեց  բալետի կարիերան և մեկնեց Մոսկվա Փիլատեսի ոլորտում հմտանալու նպատակով։ Միառժամանակ մասնակցելով խմբերի պարապմունքներին` նա լրջորեն սկսեց ուսումնասիրել Փիլատեսի դասավանդման մեթոդները։  2007-ին նա միացավ Շունչի թիմին:

Վահե Դանիելյան, վկայագրված մերսող

Վահեն սպորտով զբաղվել է դեռևս 7 տարեկանից: Սպորտի հանդեպ ունեցած սերը տարավ նրան անատոմիայի և թերապիայի ուղղությամբ: 1990 թ . Վահեն որակավորվեց որպես Մերսող՝ Մոսկվայի Բժշկական Դպրոցի սպորտի և ֆիզկուլտուրայի ֆակուլտետը:

 

Շուշանիկ Ստեփանյան, վկայագրված մերսող

Շուշանիկը մասնագիտացել է նորածինների, փոքր տարիքի երեխաների և հղի կանանաց, ինչպես նաև բուժական և չինական մերսման ոլորտում, Վերջինիս  փորձի խորացման նպատակով  2007 թվականին հաճախել է Չինական մերցման դասերի: 2013 թվականին մեկնել է Թաիլանդ և վերապատրաստվել Բանկոկի Չետթվանի թայլանդական մերսման դպրոցում:  

Լուսինե Դավթյան, վկայագրված մերսող

Լուսինեն ավատելէ 2009 թվականին Հայ-Բուսակ համալսարանի քոլեջը, ստացել է բուժքույր-մերսողի որակավորում: 2009 թվականին հունիս ամսից վերապատրասվել է  Հայստանում գործողԿանադական միջազգային ակադեմիայում՝ որպես մերսող: Շունչին միացելէ 2010 թվականին: 

                              

Զառա Նահապետյան, փոխտնօրեն

Զառան ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի Անգլո- իսպանական բաժինը: Այնուհետև շարունակել կրթությունը Պետական Համալսարանի Հասարակայնության հետ կապերի բաժնում: Շունչի թիմին է միացել 2007-ից և արդեն 7 տարի է ակտիվորեն զբաղվում է յոգայով և փիլատեսով:

Տաթև Սարգսյան, Հաճախորդների Սպասարկման Ներկայացուցիչ

Տաթևը Շունչի թիմին միացել է  2018 թվականից։

Մարիամ Ղազանչյան, Հաճախորդների Սպասարկման Ներկայացուցիչ

Մարիամը Շունչի թիմին միացել է 2018 թվականին։

 

Նարե Նահապետյան

Նարեն ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի Անգլո-գերմանական բաժինը:  Շունչի թիմին է միացել 2009-ից և արդեն 9 տարի է ակտիվորեն զբաղվում է յոգայով և փիլատեսով:

Էդիթ Պետրոսյան, Յոգայի Որակավորված Ուսուցիչ

Էդիթ Պետրոսյանը ունի 10 տարի յոգայով զբաղվելու փորձառություն: Էդիթը յոգայի ուղին սկսել է Այենգար ոճի յոգայից` Արթուր Կիլմուրայ ուսուցչի հետ: 2016 թվականին նա ավարտել է Յոգա Ալիանսի 200 ժամանոց դասընթացը` Կրիպալու յոգայի և Այուրվեդայի կենտրոնում: Էդիթը նաև անցել է 500 ժամանոց Նատաշա Ռիզոպոլուսի ղեկավարած ուսուցիչների վերապատրաստման դասընթացը Բոստոնում, ԱՄՆ:

Լուսինե Հովհաննիսյան, Յոգայի Որակավորված Ուսուցիչ

Լուսինե Հովհաննսիյանը սկսել է զբաղվել յոգայով 2013 թվականից Շունչ կենտրոնում։ Նա ստացել է Վինյասա յոգայի ուսուցչի որակավորում Շունչ յոգայի կենտրոնից։ Լուսինեն միացել է Շունչի թիմին 2015 թվականին։